Վենեսուելայում բանտում տեղի ունեցած հրդեհի ժամանակ 68 մարդ է զոհվել
Международные новостиՎենեսուելական բանտում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 68 մարդ, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վենեսուելայի դատախազությունը հայտնում է, որ Կարաբոբո նաանգի ոստիկանության պարետատանը տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հետ կապված, որտեղ ենթադրյալ հրդեհի հետեւանքով 68 մարդ է զոհվել, 4 դատախազ է նշանակվել (3 շրջանային եւ մեկ ազգային)՝ պարզելու համար այդ ողբերգական իրադարձությունների հանգամանքները»,- գրել է Սաաբը Twitter-ի իր միկրոբլոգում: