ԴԱՀԿ-ի չի կարողանա բռնագանձում տարածել մի շարք զինծառայողների վճարների վրա
ОбществоԿառավարությունը հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններում և ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա: «Անցած տարվա դեկտեմբերից բոլոր այդ վճարումներն իրականացվում են անկանխիկ: Գումարները «նստեցվում են» պլաստիկ քարտերի միջոցով, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնագանձումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տվյալ զինծառայողների կողմից տրված երաշխավորություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ նախագիծը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ստացվել են առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են: