Խորխե Սամպաոլի․ Մեսին չխաղաց հոգնածության պատճառով
СпортՖուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին պատմել է, թե ինչու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չէր մասնակցել իսպանացիների դեմ ընկերական խաղին։
«Մեսին ամբողջ շաբաթվա ընթացքում մարզվում էր մեզ հետ։ Վերջին մարզման ժամանակ նա հոգնածություն զգաց եւ չխաղաց, սակայն մնաց թիմի հետ։ Նա պահպանում էր կենտրոնացվածությունը եւ մոտիվացնում թիմին։ Մեսին ցանկանում է հաջողության հասնել թիմի հետ»,- մարզիչի խոսքը մեջբերում է AFP-ն։
Հիշեցնենք, որ Մեսին բաց էր թողել Իտալիայի (2։0) եւ Իսպանիայի (1։6) դեմ ընկերական խաղերը։