Էրդողանը ընդդիմադիր կուսակցապետի դեմ 60 հազար դոլարի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 250 հազար լիրայի (մոտ 60 հազար դոլար) չափով բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն մի առիթով հայտարարել էր, թե գյուլենականների քաղաքական թիվ մեկ հենարանը նախագահի աթոռը զավթած էակն է։
Այս հայտարարության հիման վրա Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը Քեմալ Քըլւչդարօղլուի դեմ 250 հազար լիրայի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել։