Հայտնի են Արցախում ականի պայթյունից զոհվածների անունները
ОбществоԱրցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով մահացածների անունները հայտնի են:
NEWS.am-ին HALO Trust կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից հայտնեցին, որ մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը: Պայթյունի հետեւանքով եւս երկու սակրավոր վիրավորվել է: Նրանք են Արամ Մկրտչյանն ու Գարիկ Գոհիրյանը:
«Ներկայումս վիրավորները ստանում են համապատասխան բուժօգնություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում»,- հայտնեցին գրասենյակից։
Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ:
Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի: