«Յուվենտուսը» ֆավորիտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի համար պայքարում
СпортԹուրինի «Յուվենտուսը» համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերը ձեռք բերելու ֆավորիտը,- տեղեկացնում է «Tutto Sport»-ը:
Ըստ աղբյուրի` թուրինցիներն արդեն սկսել են բանակցությունները 22-ամյա ֆրանսիացի հարձակվողի հետ:
«Ծեր սինյորայի» ղեկավարությունը կարծում է, որ Մարսիալի հայրենակից Բլեզ Մատուիդին կհամոզի նրան տեղափոխվել Իտալիա:
Մարսիալի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք, որ Մարսիալը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2015 թվականից: