Յուլիա Սկրիպալը գիտակցության է եկել և կարող է խոսել
Международные новостиՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլիան գիտակցության է եկել և կարող է խոսել:
Այս մասին հայտնում է BBC News-ն՝ հղում անելով հիվանդանոցին, որտեղ նա բուժվում է: Այնտեղ նշել են, որ նրա վիճակը կայուն է:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հայտնել էր Յուլիա Սկրիպալի առողջական վիճակի բարելավման մասին:
Ինչպես հաղորդում են հիվանդանոցից, Սերգեյ Սկրիպալի վիճակը դեռևս կայուն ծանր է: Նրա նկատմամբ 24-ժամյա հսկողություն է իրականացվում:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սքոթլենդ Յարդի տվյալներով՝ Սկրիպալները թունավոր նյութի ազդեցության տակ են հայտնվել իրենց տանը: