Լոս Անջելեսում հայ ամուսինը կրակել է կնոջ վրա եւ փախել
ОбществоԼոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը որոնում է հայ տղամարդուն, որը կրակել է կնոջ վրա։ Այդ մասին հայտնում է KTLAհեռուստաալիքը։
Ոստիկանության դետեկտիվ Ֆրենկ ԴեՓերնոյի փոխանցմամբ, Թահանգա քաղաքում վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում վիճաբանություն է եղել ամուսինների միջեւ, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին։ Կնոջը կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները կարծում են, որ նա կփրկվի։
Վեճի ժամանակ ամուսինը նաեւ քար է նետել՝ կոտրելով տան պատուհանը։ Տանն այդ պահին գտնվող երեխան չի տուժել։ Նախքան ոստիկանների ժամանելը ամուսինը փախել է տանից։ Ըստ իրավապահների, ամուսինը հայ է, մոտ 30 տարեկան, 177 սմ հասակով, նիհար։
Նա հեռացել է BMW կամ Մերսեդես մակնիշի մեքենայով։ Ըստ իրավապահների, նա զինված է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ընթանում է հետաքննություն։