Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիահերձարանում
ОбществоԴիահերձման համար պահանջեցին 95.000 դրամ, որ սովորաբար կես գինն է լինում, իսկ դագաղը մենք մեր հետ բերել էինք: Երբ իմացան, որ ուզում ենք մեր հետ բերված դագաղով տանենք, վրդովվեցին, և ստեղծեցին լարված իրավիճակ: Մեզ ցույց տվեցին իրենց մոտ եղած դագաղը, որ նույն մեր հետ բարվածից էր, սակայն եթե մենք վճարել էինք 35.000 դրամ այստեղ մեր վրա հաշվում են 65.000 դրամ: Մի խոսքով՝ իրավիճակն այնպես լարվեց, որ ոստիկանություն կանչեցին: Մենք, իհարկե, հասկանալով, որ այլ տարբերակ չունենք, վճարեցինք և 95.000 դիահերձման և 65.000 դագաղի գումարը: Վերջում հանգուցյալի որդին ասեց, որ այս քայլով ուզում է բոլոր մարդկանց իրազեկել այդտեղ տիրող իրավիճակի մասին և, որ իր նման մարդիկ անակնկալի չգան: