«Ռեալը» կխաղա առանց Ռոնալդուի
СпортՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Լաս Պալմասի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, որը կկայանա մարտի 31-ին, գրում է Marca-ն։
Արքայական ակումբի մարզչական շտաբը որոշել է 33-ամյա ֆուտբոլիստին հանգստանալու հնարավորություն տալ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 4-ին Թուրինում։
Վերջերս Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել էր Եգիպտոսի (2:1) եւ Հոլանդիայի (0:3) դեմ ընկերական խաղերին
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի հարձակվող 23 խաղում խփել է 22 գոլ։