Զիդանը՝ Իսկոյի հայտարարության մասին․ Նա երջանիկ է «Ռեալում»
СпортՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոյի հայտարարությունը։ Ընկերական խաղում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի նկատմամբ 6։1 հաշվով հաղթանակից եւ հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո 25-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չգիտի ինչպես արժանանալ «Ռեալի» մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալուն։
«Ես անարդարացի չեմ նրա հանդեպ։ Իսկան դա նկատի չուներ իր խոսքում, նա երջանիկ է։ Հնարավոր է, որ այստեղ նա չունի նույն դերակատարումը, որն ունի Իսպանիայի հավաքականում, սակայն ես միշտ ցույց եմ տվել, որ նա կարեւոր է «Ռեալի» համար։ Միշտ ստիպված եմ լինում ընտրել խաղացողների միջեւ։ Դիտել եմ Իսկոյի խաղն Արգենտինայի հավաքականի հետ մրցավեճում, ես գոհ եմ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ 2003-ից հետո Իսկոն «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Իսպանիայի հավաքականում։ 2003-ին դա հաջողվել էր Ֆերնանդո Մորյենտեսին։