Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ ծանրաքաշ ավտոմեքենաների համար
ОбществоՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, մարտի 30-ի ժամը 18:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն այս մասին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: