Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ
ЭкономикаՀայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ։ Ինչպես հաղորդում է B24.am-ը, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 56 անգամ։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 30.3%-ով և կազմել 50 հատ։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։