Ալագյազ-Ապարան ճանապարհին ձորակը շրջված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԱլագյազ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes C240» մակնիշի 35 MT 379 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1983 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 7 մ):
Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Թ.-ին, ով հոսպիտալացվել է Ծաղկահովտի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 30-ին, ժամը 18:12-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: