Աշոտ Ահարոնյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։ Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի Ահարոնյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»: