«Ռեալի» մի շարք առաջատարներ բաց կթողնեն «Լաս Պալմասի» հետ խաղը
TVՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ռոտացիա կիրառել թիմի կազմում «Լաս Պալմասի» հետ առաջիկա խաղին:
Ինչպես հայտնում է «AS»-ը, Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի հանդիպումը: Զիդանը հանգիստ է տվել նաև Մարսելոյին և կիսապաշտպան Տոնի Կրոսին:
Վնասվածքի պատճառով արտագնա հանդիպումը բաց կթողնեն Իսկոն և Սերխիո Ռամոսը:
Պաշտպան Դանի Կարվախալը չի կարող օգնել իր թիմին որակազրկման պատճառով:
«Լաս Պալմաս»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: