Թրամփի խորհրդականները պահանջում են, որ Ռուսաստանի դեմ նոր միջոառումներ ձեռնարկվեն
Международные новостиԱՄՆ նախագահի բարձրաստիճան խորհրդականները պահանջում են, որ ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկվեն Ռուսաստանի դեմ, հայտնում է New York Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի աշխատակազմը դիտարկում է «լրացուցիչ պատժամիջոցներ ու այլ միջոցառումներ»։ Ընդ որում պաշտոնյանեըր հայտնում են, որ պարզ չէ, թե որքան հեռու է պատրաստ գնալ ԱՄՆ առաջնորդն այս հարցում։ Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Թրամփն հետզհետե ավելի է համոզվում, որ Ռուսաստանը վտանգավոր է, սակայն մինչև հիմա նա հրաժարվում էր խստացնել իր հրապարակային դիրքորոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները՝ որպես Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ «Սկրիպալի գործով» համերաշխության նշան, պահանջել էին, որ 60 ռուս դիվանագետներ լքեն երկիրը, իսկ հետո փակել էին Ռուսաստանի հյուպատոսությունը Սիեթլում։