Թրամփն Էրդողանի հետ քննարկել է Գազայի հատվածի սահմանային բախումները
Международные новостиԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը եւ տարածաշրջանային խնդիրները, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Երկու առաջնորդներն աջակցություն են հայտնել 2 երկրների միջեւ համագործակցության ընդլայնման շարունակվող ջանքերին, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ընդհանուր շահերի առաջմղմանը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ աշխատանքին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Անատոլիական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում աղբյուրին, հայտնել էր, որ զրույցի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայի եւ Իրաքի իրավիճակը, Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: