ՆԱՏՕ-ից հայտնել են Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման պայմանների մասին
Международные новостиՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը երբեմնի համագործակցությունը կվերականգնեն, եթե Մոսկվան «սկսի գործել միջազգային իրավունքի համաձայն», հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը, հայտնում է չեխական Aktualne պարբերականը:
«Մենք ցանկանում ենք առճակատումից խուսափել, սակայն չենք կարող անտեսել այն, թե ինչպես է Ռուսաստանը խախտում միջազգային նորմերը: Անհնար է դասական համագործակցությանը վերադառնալ, մինչեւ Մոսկվան չսկսի գործել միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է գեներալը:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կառուցմամբ, սակայն իրավիճակը սաստիկ բարդացել է ՀԳՎ նախկին սպա եւ բրիտանական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված: Ըստ որում՝ Պավելը վստահություն է հայտնել, որ հարձակումն իրականացրած հանցագործներին կհայտնաբերեն: