Զախարովան չի բացառել Սկրիպալների թունավորմանը բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցությունը
Международные новостиԴժվար է խոսել Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավարման միջադեպին Մեծ Բրիտանիայի ուղղակի մասնակցության մասին, սակայն Լոնդոնի կողմից տեղեկությունները թաքցնելը հանգեցնում այս դեպքին բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցության մտքին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մինչեւ հիմա այս գործով տեղեկություններ չունենք: Միակ պաշտոնական միջանկյալ տեղեկությունը, որ Մեծ Բրիտանիայից երեկ է ստացվել, Յուլյա Սկրիպալի վիճակի բարելավման մասին է: Այս պատճառով ուղղակիորեն դժվար է խոսել այս պատմությանը Մեծ Բրիտանիայի եւ պաշտոնատար անձանց մասնակցության մասին, սակայն նման կասկածներ կան»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ «տեղեկությունները թաքցնելը, տեղի ունեցածի մանրամասները չհրապարակելը բերում է այն մտքին,որ իսկապես դրան կարող էին մասնակցել, մասնավորապես, բրիտանական հատուկ ծառայությունները»:
Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ-ն հայտարարել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հարցումը քննարկելու մասին՝ հյուպատոսին թույլ տալ հասանելիություն ունենալ Սոլսբերիում տուժած ռուսաստանցի Յուլյա Սկրիպալին: