Ավստրալիայի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկու ռուս դիվանագետներ լքել են երկիրը
Международные новостиԱվստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հաստատել է, որ ռուս երկու դիվանագետներ հեռացել են երկրից, հաղորդում է SBS հեռուստաալիքը։
«Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, որոնց համար սահմանվել էր 7-օրյա ժամկետ երկրից հեռանալու համար, արդեն լքել են երկիրը»,–նշված է ԱԳ նախարարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ավստրալիան եւս արտաքսել էր ռուս դիվանագետների՝ միանալով Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորմանն ի պատասխան իրականացվող գործողություններին:
Մոսկվան, իր հերթին, հայտարարել էր, որ ռուս դիվանագետներին արտաքսած երկրներին հայելային պատասխան կտա։