Արտակարգ դեպք Երևանում. Գարեգին Նժդեհ հրապարակում անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա հետիոտնի, ով շպրտվել է 33-ամյա վարորդի ավտոմեքենայի վրա
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում՝ Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Արսեն Օհանյանին, ով շպրտվել է համընթաց երթևեկող 33-ամյա Վարդան Հովհաննիսյանի վարած Infiniti մակնիշի 22 OO 202 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտն, 32-ամյա Ա. Օհանյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ: