Խռովություն մեքսիկական բանտում. 7 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել
Международные новостиՄեքսիկայի արեւելյան Վերակրուս նահանգում առնվազն 7 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել խռովության հետեւանքով, որը բարձրացրել են բանտերից մեկի դատապարտյալները: Զոհվածների թվում են 6 ոստիկաններ, հայտնում է EFE գործակալությունը:
La Toma բանտում (Ամատլան դե Լոս Ռեյես համայնք) խռովությունը սկսվել է, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են դուրս բերել 4 դատապարտյալի՝ այլ բանտ տեղափոխելու համար: Դատապարտյալները չեն ցանկացել ենթարկվել եւ հարձակվել են իրավապահների վրա: Դրան զուգահեռ՝ այլ խցերի դատապարտյալներն այրել են ներքնակները, ինչի հետեւանքով բանտի շենքը ուժեղ ծխով է լցվել:
Ուղղիչ հաստատությունում կարգը հաջողվել է վերականգնել ավելի քան 8 ժամ հետո: Դատապարտյալների հետ բախումների ընթացքում վիրավորվել է 15 ոստիկան: Երկրի իշխանությունները կարգադրել են մանրակրկիտ քննություն անցկացնել, պարզել պատճառները եւ խռովության մեղավորներին: