Լավրովը Բրիտանիային եւ նրա դաշնակիցներին մեղադրել է Սկրիպալի գործով ստի համար
Международные новостиՄեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ մյուս երկրները, որոնք կուրորեն հետեւում են նրանց, մի կողմ դնելով քաղաքավարությունը, բացահայտ ստում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմա, իմ կարծիքով, մեր արեւմտյան գործընկերները, նախեւառաջ ի նկատի ունեմ Միացյալ Թագավորությանը, Միացյալ Նահանգներին նրանց կուրորեն հետեւող եւ եւս մի քանի երկիր, մի կողմ են դրել քաղաքավորությունը և դիմում են բացահայտ ստի եւ ապատեղեկատվության: Մենք դրան, իմ կարծիքով, բավական հանգիստ եւ սառնասրտորեն ենք արձագանքում, պնդում ենք, որ ցանկացած մեղադրանք, պնդում պետք է հիմնավորել փաստերով»,- Բանգլադեշից իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ին թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը: Բրիտանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը մասնակից է թունավորման գործին, Ռուսաստանը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքը: