Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք բնակավայրի միակ հայը Զատիկը նշել է հայկական եկեղեցում
Международные новостиՍտամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակօս» պարբերականը:
«Զեքերիա Սաբունջուն միայնակ այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցեի, հնչեցրել եկեղեցու զանգերը, մոմ վառել, աղոթել ապա տոնը ընտանիքի հետ ևս նշելու համար մեկնել Ստամբուլ»,- գրում է պարբերականը:
Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650թ.: Բնակավայրը թուրքերի կողմից կողոպտվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ:
19-րդ դարի 80-ական թվականներին Դերիքում բնակվել է 60 հայ ընտանիք: