G20 գագաթնաժողովը կանցկացվի 2019 թվականի հունիսի 28-ից 29-ը Օսակա քաղաքում
Международные новостиՃապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել G20 գագաթնաժողովը անցկացնել 2019 թվականի հունիսի 28-29-ը Օսակա քաղաքում: Այս մասին հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչ վերաբերում է Օսակայում կայանալիք G20 գագաթաժողովին, ապա մենք ուսումնասիրել ենք միջազգային մակարդակով եւ մեր երկրի ներսում հանդիպումների եւ հիմնական իրադարձությունների ժամանակացույցը եւ որոշել ենք անցկացնել այն հունիսի 28-ից 29-ը», - ասել է Սուգան: