Դամասկոսը հայտնել է Արևելյան Ղուտայից վերջին գրոհայինների հեռանալու մասին
Международные новостиԵրկուշաբթի ապստամբ ջոկատները հեռանում են Սիրիայի հարավում գտնվող Արևելյան Ղուտա շրջանից:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը, Դամասկոսի արվարձաններում երկու ավտոբուս պատրաստ է սկսելու այդ շրջանում ամենաազդեցիկ «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման առաջին գրոհայինների և նրանց հարազատների դուրս բերումը:
Մինչ այդ Արևելյան Ղուտայից հեռացել էին «Ահրար աշ-Շամ» իսլամիստական խմբավորմանը պատկանող գրոհայինները: Սիրիական իշխանությունների հաղորդմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում շրջանից հեռացած ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների թիվը կազմել է 41 000:
Դամասկոսի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրանց տեղափոխում են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաք, որը դեռևս չի անցել կառավարական բանակի վերահսկողության տակ: