Դայակ մարդասպանը դաժանորեն սպանել է 1,5-ամյա փոքրիկին
ОбществоԱՄՆ-ում դայակը դաժանորեն սպանել է 1,5-ամյա փոքրիկին: Ինչպես հայտնում է USA.one-ը, 2016 թվականի փետրվարին Սթաթեն Այլենդում 1,5 տարեկան Էնթոնի Դելգադոյի սարսափազդու սպանության գործը ավարտին է մոտենում: Քննությամբ ցնցող փաստեր են բացահայտվել:
Փոքրիկի ծնողներն իրենց հարեւանին խնդրել էին խնամել նրան քաղաքից իրենց մեկնելու ժամանակ, իսկ 2 օրից դայակից հաղորդագրություն էին ստացել, որ երեխան իբր ընկել է եւ կյանքի նշաններ ցույց չի տալիս: Հետագայում պարզվել է, որ երեխայի կյանքի վերջին 2 օրերին կինը պարբերաբար նրան ծեծել է եւ հատակին է գցել մեծ բարձրությունից: Ավելին՝ երեխային սեքսուալ անարգանքի է ենթարկել՝ մատիտի օգտագործմամբ: Դիահերձմամբ հայտնաբերվել են երեխայի ներքին օրգանների վնասվածքները, որոնք հասցվել են սեքսուալ բռնության հետեւանքով:
Մարդասպանը սկզբում իր մեղքը հերքում էր՝ պնդելով, որ տղան վնասվածքները ստացել է դժբախտ պատահարի հետեւանքով: Սակայն հավաքած հանցանշանները ոչ միայն ապացուցել են երեխայի մահվանը նրա մասնակցությունը, այլեւ հայտնաբերել են երեխայի պարբերական խոշտանգումները: Դրանից հետո 32-ամյա Գլորիան իր մեղքն ընդունել է:
Դատախազները հայտարարել են, որ Էնթոնիի մարմնի վրա անվնաս տեղ չկար: Նա ամբողջությամբ կապտուկներով եւ կտրված վերքերով էր ծածկված, իսկ օրգանները սարսափելի վիճակում էին: Զոհի կեղեքված մարմնով մարդասպանը փողոց է դուրս եկել: Փողոցում տեղադրված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես է Ֆլդսը մի ձեռքով տանում անկյանք մարմինը, իսկ մյուսով ծխախետն է բռնել: Անուհետեւ երեւում է՝ ինչպես է երեխայի անշունչ մարմինը գետնին գցում:
Հրեշավոր մանրամասները փոքրիկի ծնողներին եւ մտերիմներին ցնցել են: Երբ մեղադրյալին դատարանի դահլիճից դուրս են բերել, Էնթոնիի զայրացած ազգականները փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը եւ հայտարարել են, որ Ֆիլդսը պետք է կատարած հանցագործության համար կյանքով հատուցի: