«Չելսին» Կոնտեին հեռացնելու դեպքում կվճարի 9 միլիոն ֆունտ փոխհատուցում
СпортԼոնդոնի «Չելսին» թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին այս մրցաշրջանի վերջում հեռացնելու դեպքում պետք է 9 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարի իտալացի մասնագետին, գրում է The Telegraph-ը։
Նշվում է, որ Կոնտեն մտադիր չէ հրաժարական տալ։ Հնարավոր տարբերակ է նաեւ, որ «Չելսին» իտալացուն հեռացնելուց հետո կշարունակի վճարել նրա աշխատավարձը, մինչեւ մարզիչը նոր աշխատանք գտնի։
Անտոնիո Կոնտեն 2016-ին է գլխավորել «Չելսին», որի հետ նախորդ տարի դարձել էր Անգլիայի չեմպիոն։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը։