Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն թուլացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 3-ին, կազմել է 480.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.02 դրամ (նվազել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.68 դրամ (աճել է 1.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.34 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 251.36 դրամ, ոսկի՝ 20,439.91 դրամ, պլատին՝ 14,451.61 դրամ։