Այս աղջիկը չունի հեշտոց և արգանդ. կապշեք, երբ տեսնեք, թե ինչ տեսք ունի նրա մարմինը գոտկատեղից ներքև
TVԻռլանդիայից 25-ամյա Ռեբեկա Նայթն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, բայց այդ մասին իմացել է 18 տարեկանում:
Պատանի Ռեբեկան անընդհատ սպասել է դաշտանային ցիկլի սկսվելուն: 18 տարեկանում սկսել է լրջորեն անհանգստանալ ու դիմել է բժշկի: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ աղջիկը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ՝ Մայեր Ռոկիտանսկի Քասթեր Հաուզերի (MRKH) համախտանիշով, ինչի արդյունքում ո՛չ հեշտոց ունի, ո՛չ արգանդ, ո՛չ էլ արգանդի վզիկ: Բացի այդ՝ նա մեկ երիկամ ունի:
«Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան էի ցնցված, սիրտս կոտրված էր: Չէի կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է կատարվում,- հիշում է Ռեբեկան:- Ինձ ամենաշատը տխրեցրեց այն, որ ասացին՝ չեմ կարողանա երեխաներ ունենալ: Բառեր չեմ գտնում, որ նկարագրեմ... Բայց հիմա երեխա ունենալու շատ այլ միջոցներ կան, օրինակ՝ փոխնակ մոր օգնությամբ կամ որդեգրելու ճանապարհով: Այդ պատճառով խնդիրն ինձ չի խանգարի մայր դառնալ»:
Քանի որ Ռեբեկան նորմալ գործող ձվարաններ ունի, իսկապես կարող է փոխնակ մոր օգնությամբ կենսաբանական երեխաներ ունենալ:
2013 թվականին Ռեբեկան Royal Victoria հիվանդանոցում հեշտոցի վերակազմավորման վիրահատության է ենթարկվել: Աղջկա՝ գրեթե բացակայող հեշտոցը մեծացնելու համար վիրաբույժները դրա արտաքին հատվածից հյուսվածքներ են վերցրել եւ հատուկ գործողությամբ ձգել: Վիրահատությունից հետո Ռեբեկան 12 օր հիվանդանոցում է անցկացրել եւ, բարեբախտաբար, ոչ մի բարդություն կամ վարակ չի եղել: Իսկ կլինիկայից դուրս գրվելուց հետո նա մեկ ամիս շարունակ ֆիզիոթերապեւտի է այցելել:
2015 թվականին Ռեբեկան որոշում է իր ու իր խնդրի մասին գիրք գրել, որն անվանել է The Girl With No... («Աղջիկն առանց...»): Ռեբեկայի խոսքով՝ գիրքը գրել է՝ նման խնդրով այլ մարդկանց օգնելու համար:
Մանրամասներն՝ այստեղ: