Մենի Պակյաոն ունի նոր մարզիչ
СпортՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն նոր մարզիչ ունի արգենտինացի Լուկաս Մատիեսի հետ մենամարտից առաջ։ Ֆրեդի Ռոուչի փոխարեն ֆիլիպինցի բռնցքամարտիկի մարզիչը կլինի Բուբոյ Ֆերնանդեսը։
Պակյաոյի խորհրդական Մայքլ Կոնչը պատմել, է որ դա եղել է բռնցքամարտի որոշումը։
«Դա Մենիի որոշումն էր։ Նա ինձ ասաց, որ իրեն մենամարտին նախապատրաստելու է Բուբոյը։ Պակյաոյի համար կարեւոր է, որ ռինգի անկյունից լսի մի ձայն, որին նա վստահում է», ասել է Մայքլ Կոնչը, փոխանցում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Մենի Պակյաոյի եւ կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով կանոնավոր չեմպիոն Լուկաս Մատիեսի միջեւ մենամարտը կկայանա ապրիլի 15-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լամպուրում։
39-ամյա Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հուլիսի 1-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ավստրալացի Ջեֆ Հորնին: Այդ մենամարտում ֆիլիպինցին կորցրեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: