Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախարար Ալթունյանը առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման տեսլականը քննարկել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպումներ է ունեցել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ ունենալով՝ նրանք ոլորտի առաջնագիծն են պահում: Մարզային իր հանդիպումներն էլ երկու հիմնական նպատակ ունեն՝ առաջնագծի բժիշկներին ծանոթացնել նախարարության կողմից իրականցվող կարևոր ծրագրերին, որպեսզի նրանց միջոցով դրանք հասնեն բնակչությանը։ Եվ երկրորդ՝ համատեղ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը:

Զարգացման տեսլականը հրապուրիչ է և իրատեսական

Նախարարի խոսքով` նպատակն առաջիկա 2 տարվա ընթացքում առաջնային օղակի մասնագետների աշխատավարձները կրկնակի ավելացնելն է։ Ինչպե՞ս՝ թերապևտիկ հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում կազմակերպելու հաշվին։ Հենց հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցներն էլ կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձների բարձրացմանը։ Այդպես հիվանդները բուժման ընթացքում չեն կտրվի ընտանիքից։

Սա նաև ենթադրում  է ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի պատասխանատվության բարձրացում իրեն կցագրված բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման գործում։

Բժիշկներն անկեղծացել են, որ երբեմն չեն կարողանում ընդդիմանալ բնակչի՝ հիվանդանոց կամ թանկարժեք հետազոտության ուղեգրելու պնդումներին։ Ըստ նախարարի` նման դեպքերում օգնության կհասնեն աշխարհի առաջատար փորձի հիման վրա 2017թ. մշակված և տեղայնացված 300  կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Դրանք այժմ  թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր բժշկական կազմակերպություններում միանման ցուցումների դեպքում կիրականացվեն նույն հետազոտություններն ու բուժումը։

Բոնուսները կձևավորվեն  չափելի արդյունքներով

Լևոն Ալթունյանը մանրամասնել է, որ հաստատուն աշխատավարձը ձևավորվում է մասնագիտական գործառույթներով, այդ թվում` նոր մեթոդաբանությամբ իրականացվող դիսպանսեր հսկողությամբ և կանխարգելիչ հետազոտություններով։ Իսկ դրան գումարվող բոնուսները կձևավորվեն չափելի արդյունքներով` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազման, պատվաստումների մեծ ընդգրկվածության, առաջնային օղակում բուժման արդյունավետության, ժամանակին և ճիշտ բուժման, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և այլ ցուցանիշներով։

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները ժամանակավոր են, իսկ հեռանկարը` խոստումնալից

Քննարկման ընթացքում, ընդունելով բժիշկների այն կարծիքը, որ էլեկտրոնային առողջապահության համակարգով աշխատելիս դեռևս դժվարությունների են հանդիպում՝ նախարարն ընդգծել է, որ դրանք ժամանակավոր են։ Փոխարենն՝ առաջադեմ այդ համակարգն իր հնարավորություններով ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաև բնակիչների համար։

Լևոն Ալթունյանը հավելել է, որ առաջիկա ամիսներին պոլիկլինիկաները կապահովվեն համակարգիչներով, ինչին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են և ուրախ են ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։

ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիրը կընդունվի բժիշկներիի կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելով

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերվեն, որոնց լուծումներ կամ պարզաբանումներ կտրվեն։ Նա բժիշկներին հորդորել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել առաջնային օղակում ցերեկային ստացիոնարի լիցենզավորման արդեն մշակված պայմանների կապակցությամբ։

«Ես աշխարհի շատ երկրների բժիշկների հետ եմ շփվել։ Հավատացնում եմ, որ դուք անփոխարինելի եք։ Պարզապես պետք է մի փոքր ավելի հավատաք ձեր ուժերին և առավելագույնս օգտագործեք  ներքին ռեսուրսները։ Արդյունքում՝ կհասնենք թե՛ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ ձեր հեղինակության բարձրացմանը»,- ասել է Լևոն Ալթունյանը։

Սիսիանի և Գորիսի ԱԱՊ բժիշկները շնորհակալություն են հայտնել կառուցողական և անկեղծ զրույցի համար։ 

Լևոն Ալթունյանը նշել է, որ առաջնային օղակի բոլոր բժիշկների հետ նման հանդիպումների արդյունքում ի մի կբերվեն տեղերից ստացված բոլոր առաջարկները։ Այնուհետև աշնանը երևանյան մեծ հավաք կկազմակերպվի, որտեղ էլ կընդունվի  առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը։

Հանդիպումներին մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян