Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները
ЭкономикаՀայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:
«Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան շեշտակի ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,- հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները գազի ներմուծման ուղղությամբ: «Բանակցում ենք և գործող պայմանագրի (հեղ. գազ-էլեկտրաէներգիայի դիմաց), և մնացած այլ կարիքների համար գազի մատակարարման շուրջ»,-ավելացրեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է իրական կողմից հնչեցված հայտարարություններին, որ իրենք պատրաստ են հարմար գներով գազի մատակարարմանը, Հայկ Հարությունյանը վերահաստատեց բազմիցս նշած իր միտքը, որ նրանք ավելի թանկ գին են առաջարկում, քան ռուսական կողմը: «Իրանը շատ ավելի բարձր գնով իր հարևաններին գազ է վաճառում ներկայում, Հայաստանին ավելի մատչելի գին չի առաջարկել»,-նշեց պաշտոնյան: Նա չցանկացած հանրայնացնել իրական կողմի առաջարկը` նշելով, որ դա հարևանների առևտրային գաղտնիքն է: