«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում արգելված փաթեթներ են հայտնաբերվել
ОбществоՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 5-ին` ժամը 10:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Վ.-ի անվամբ քաղաքացի Կ. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երեք փաթեթ՝ դեղնականաչավուն բուսական զանգվածով, առաջին փաթեթը՝ 4.6 գրամ, երկրորդը՝ 3 գրամ, իսկ երրորդը՝ 4.1 գրամ ընդհանուր քաշերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: