Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Международные новостиԼիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Դեսպանը հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին՝ այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: