Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները դեռեւս չեն որոշել
Международные новостиԱյս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել, եւ զորքերի դուրսբերման ժամկետները որոշված չեն: Այս մասին հայտնել են Պենտագոնից:
Այս շաբաթ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Թրամփը համաձայնվել է ամերիկյան զորքերը Սիրիայում թողնել եւս որոշ ժամանակ, որպեսզի հաղթեն «Իսլամական պետությանը», սակայն նա ցանկանում է զորքերը դուրս բերել համեմատաբար շուտ, հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփն անցյալ շաբաթ իր ելույթներից մեկում հասկացրել է, որ ցանկանում է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերել: Նա ազգային անվտանգության հարցերով իր օգնականների հետ զրույցում պնդել է զորքերն արագ դուրս բերել:
«Մենք միշտ համարել ենք, որ երբ հասնենք Սիրիայում ԻՊ դեմ պայքարի ավարտման պահին, այնտեղ մեր ներկայությունը կճշտենք, այնպես որ՝ այս իմաստով իրականում ոչինչ չի փոխվել»,- նշել է շտաբների մացյալ կոմիտեի տնօրեն, ծովային հետեւակի գեներալ-լեյտենանտ Քենեթ Մակկենզին:
Մակկենզիի խոսքով՝ Թրամփը զինված ուժերին ոչ մի կոնկրետ ժամկետ չի առաջադրել: