Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից 2.5 միլիոնի մլրդ դոլարի անօդաչու սարք գնել
Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից 2.5 միլիոն դոլարի 4 MQ-4C Triton անօդաչու սարք գնել, որոնք նախատեսված են ծովային հսկողության համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գրասենյակը: Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, համապատասխան ծանուցումը ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես: Անօդաչուներից բացի՝ պայմանագիրը նախատեսում է նաեւ մեկ պահեստային շարժիչի, ռադարների, գտնվելու վայրի որոշման եւ կապի համակարգերի, անհրաժեշտ պահեստամասերի եւ սարքավորումների մատակարարում, օպերատորների վերապատրաստում, լոգիստիկ օգնության տրամադրում:
Այս գործարքը «տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման չի հանգեցնի եւ կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը, քանի որ կօգնի ամրապնդել ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերոջ անվտանգությունը, որը շարունակում է կարեւոր դեր խաղալ Եվրոպայում քաղաքական կայունության եւ տնտեսական առաջընթացի ապահովման ջանքերում», - նշվում է հայտարարության մեջ.