Ֆրանսիան Լիբանանին 550 մլն եվրո կտրամադրի
Международные новостиՖրանսիան Լիբանանին տնտեսությանն աջակցելու նպատակով դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով 55 մլն եվրո կտրամադրի: Այս մասին լիբանանյան տնտեսության համար միջոցների ներգրավմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է Reuters-ը: «Ֆրանսիան կհայտարարի արտոնյալ վարկերի համար 400 միլիոն եվրոյի չափով միջոցների տրամադրման մասին եւ եւս 150 միլիոն եվրո կհատկացնի նվիրատվությունների համար», - ասել է նա: