Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании Памятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей Азербайджана Трамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дня В конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО Папа римский: В Иране невинные люди страдают из-за войны «Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 года День памяти и скорби: обращение Константина Затулина Министры обороны России и Китая провели встречу


Լոռու մարզում կառուցվող հանգստյան գոտին կգործի ամբողջ տարի. մեկնարկեց լեռնադահուկային կենտրոնի ներդրումային ծրագիրը

Экономика

ՀՀ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխով ձգվող Փամբակ լեռնաշղթայում՝ Մայմեխ լեռան մոտ կառուցվելու է համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստի գոտի, որը կխթանի էկոտուրիզմն ու լեռնադահուկային սպորտը. կենտրոնի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց ապրիլի 6-ին և հայտարարվեց, որ 2019 թվականի դեկտեմբերից կենտրոնը կկարողանա զբոսաշրջիկներ ընդունել։

«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում ստեղծել եզակի հանգստյան գոտի, որը կգործի ամբողջ տարի։ Տարածքը կազմելու է 584 հա, որը ներկայիս Անտառաշեն համայնքն է և նրա հարակից տարածքները։

«Կենտրոնը ներդաշնակ ձևով կհամատեղի լեռնադահուկային սպորտն ու էկոտուրիզմը։ Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել դահուկորդների յոթ հմտության դասակարգմանը համապատասխան սահուղիներով։ Տվյալ հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են ստեղծել օրական մինչև 9800 այցելուի պատշաճ ընդունման և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հանգստյան գոտում կիրառվել են ամենաժամանակակից լեռնադահուկային սարքավորումներ, ներառյալ բարձրակարգ հոնդոլային վերելակներ, որոնք հնարավորություն կընձեռեն ընդամենը 8 րոպեում հասնել լեռան գագաթ։ Այդ տարածությունը կազմելու է 1200 մետր։ Հոնդոլային ճոպանուղիները լինելու են 10 տեղանոց, ինչպես նաև  6 նստատեղով ճոպանուղիներ, սկսնակների տարածքում՝ երկու շարժական գորգ։ 

«Հանգստյան գոտում ստեղծվելու են նաև այնպիսի հնարավորություններ, որպեսզի այն գործի ամբողջ տարի՝ ապահովելով և՛ ձմեռային, և՛ ամառային սպորտային ծրագրեր ու ատրակցիոններ։ Մենք կառուցելու ենք մինչև 70 կմ ընդհանուր երկարությամբ դահուկային սահուղիներ»,- տեղեկացրեց Մհեր Բաղդասարյանը և հավելեց, որ տեղանքն ընտրվել է բավականին երկար ուսումնասիրությունների արդյունքում։

 Հանգստի գոտին գտնվում է Վանաձոր քաղաքից 10 կմ հեռավորության վրա, իսկ Շիրակի միջազգային օդանավակայանից՝ ընդամենը 60 կմ։ Այդ փաստը հետագայում կհեշտացի զբոսաշրջիկների տարածք հասնելը։

Լեռնադահուկային կենտրոնում կառուցվելու է 12 ճոպանուղի և միաժամանակ կարողանալու է սպասարկել 15 հազար 160 դահուկորդի։

«Սահուղիների կառուցման համար կատարվել են մի շարք ուսումնասիրություններ և վերլուծություններ, որի արդյունքում ընտրվել է Վանաձորի մերձակա հատվածը։ Բոլոր ուղիները տեղակայված կլինեն 1700-3500 մ բարձրության վրա։ Բարձրությունների տարբերությունը կկազմի 1350 մ, իսկ թողունակությունը՝ 1570 մարդ օրական։ Առաջին 5 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 30 կմ երկարությամբ սահուղիներ։ Հետագայում նախատեսվում է 70 կմ երկարությամբ սահուղիներ և նոր լեռնադահուկային լանջերի ձևավորում»,- ասաց «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրենը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, կարևորելով այս ներդրումային ծրագիրը, նշեց, որ կնպաստի մարզի տնտեսության աշխուժացմանը։

«Լինելով արդյունաբերական մարզ՝ Լոռին ունի լուրջ հեռանկարներ տուրիզմի զարգացման առումով։ 2017-2025 թվականների մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ ներառել ենք զբոսաշրջությունը որպես կարևորագույն ճյուղ։ Լեռնադահուկային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը նշանակալի է, և մենք ամեն ինչ կանենք, որ այն կյանքի կոչվի մեր մարզում։ Համոզված եմ, որ մեր տարածաշրջանի բնակիչները կլինեն օգտվողների ցանկում»,- ընդգծեց Լոռու մարզպետը։  

Ծրագրի իրականացումը կստեղծվի ավելի քան 1500 աշխատատեղ։ Շինարարական առաջին փուլում նախատեսվում է կառուցել սրճարաններ, հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ, դահուկի վարձույթի կետեր և այլն։

«Բացի լեռնադահուկային կենտրոնից, ստեղծվելու է նաև զիփլայն, ապահովվելու է բուֆերային գոտի, ինչպես նաև կառուցվելու է «Մայմեխ բազա», ճանապարհ և այլ կոմունիկացիաներ՝ շեշտադրումներ անելով տեղի բնակչության վրա: Կկիրառվի նաև ուսումնական ծրագիր մի շարք մասնագիտություններով՝ դահուկային մարզիչներ, ինժեներ-մեխանիկներ, փրկարարներ։ Վանաձորում ստեղծվելու է լեզվաբանական կենտրոն, որտեղ ուսուցանելու են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Ճոպանուղու ski pass-ը մեկ օրվա համար կլինի 18 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչև 10 տարեկան երեխաները կկարողանան անվճար օգտվել։ Մեկ անգամ ճոպանուղուց օգտվելը կարժենա 1500-2000 դրամ, ինչպես նաև կգործի ճկուն զեղչային համակարգ։

ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»