Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին
СпортԼոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
Հանդիպման 61-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.
«Միկին շարքից դուրս է մնացել և և չի կարող թիմին օգնել կիրակի կայանալիք խաղում: Մխիթարյանը հետազոտության կենթարկվի:
Նա վախենում էր, որ վնասել է ծնկի կապանները: Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում: Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի»,- ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: