Ալեգրի. Շատ եմ մտածել «Յուվենտուսը» լքելու մասին
СпортԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի` ակումբից հեռանալու մասին խոսակցությունները չեն դադարում: Դրան անդրադարձել է նաև անձամբ ինքը` Ալեգրին.
«Մենք պետք է որքան հնարավոր է լավ ավարտենք մրցաշրջանը: Շատ անգամներ եմ մտածել ակումբը լքելու մասին: Մենք շատ տիտղոսներ ենք նվաճում, սակայն չենք կարողանում տիրանալ Չեմպիոնների լիգային:
Այս ամենի հետ մեկտեղ, ես պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ ու երջանիկ եմ այստեղ»,- ասել է մարզիչը նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա գլխավորությամբ «ծեր սինյորան» երկու անգամ դուրս է եկել ՉԼ-ի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտվել է: Առաջին անգամ թուրինյան ակումբը զիզջել է «Բարսելոնային» (1:3), իսկ երկրորդում` «Ռեալին» (1:4):