ԱՄՆ ազգային գվարդիան շարժվում է դեպի Մեքսիկայի հետ սահման
Международные новостиԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները շարժվել են դեպի Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, ասվում է ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի ու Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի համատեղ հայտարարության մեջ Twitter-ում։
«Երեկոյան Ազգային գվարդիան շարժվել է դեպի ԱՄՆ հարավ-արևմտյան սահման՝ օգնելու սահմանապահ ծառայությանը։ Ներքին անվտանգության նախարարությունը սահմանի անվտանգության առումով խոցելի տեղեր է հայտնաբերել ու դիմել է Ազգային գվարդիային»,- հայտնել է Նիլսենը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ազգային գվարդիայի 2-4 հազար զինծառայող ուղարկել Մեքսիկայի հետ սահման։ Դրանից որոշ ժամանակ առաջ պետության ղեկավարը խոստացել էր խզել Մեխիկոյի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ապօրինի միգրացիայի ու թմրադեղերի շրջանառության պատճառով։ Բացի դրանից, Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։ Մարտի վերջին Կոնգրեսը հաստատել է 1․6 մլրդ դոլարի հատկացումը, չնայած ի սկզբանե բյուջեի նախագծում նախագահն այդ նպատակի համար 25 մլրդ դոլար էր պահանջել։