Թրամփն ու Աբու Դաբի էմիրության գահաժառանգ արքայազնը քննարկել են Իրանին դիմակայություն ցույց տալու անհրաժեշտությունը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Աբու Դաբի էմիրության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նախայանը նախօրեին քննարկել են Պարսից ծոցի երկրների միասնականության վերականգնման ուղիները, որն անհրաժեշտ է Իրանին դիմակայելու և ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ՝ քաղաքական գործիչների զրույցի արդյունքներով։
«Նախագահ Թրամփը երախագիտություն է հայտնել գահաժառանգ արքայազնին այն ջանքերի համար, որոնք ուղղված են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների միասնականությունը վերականգնելու ուղիների որոնմանը, որպեսզի նրանք ավելի լավ դիմակայեն Իրանի ապակայունացնող գործունեությանն ու ավելի արդյունավետ պայքարեն ահաբեկիչների ու ծայրահեղականների դեմ։ Երկու առաջնորդները համաձայնել են , որ Խորհրդի անդամները կարող են ու պետք է ավելին անեն՝ միմյանց ու ԱՄՆ-ի հետ համակարգումը բարելավելու համար, տարածաշրջանում խաղաղություն ու բարգավաճում ապահովելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփն ու արքայազնը անհամբերությամբ սպասում են Վաշինգտոնում գալիք հանդիպմանը, որպեսզի շարունակեն քննարկել ԱՄՆ-ի ու ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցերը»,- հավելել է Սպիտակ տունը։
Թրամփի վարչակազմը արդեն բազմիցս հայտնել է, որ մտադիր է կարգավորել արաբական երկրների ու Կատարի միջև տարաձայնությունները ,նորից միավորել Պարսից ծոցի երկրները ու համոզել նրանց կենտրոնացնել ջանքերը Իրանին դիմակայելու ուղղությամբ։ Մայիսին Վաշինգտոնում ծրագրվում էր գագաթնաժողով արաբական երկրների առաջնորդների հետ։ Ապրիլի 3-ին վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ որոշել են հետաձգել այդ գագաթնաժողովը մինչև սեպտեմբեր։
ԱՄՆ-ն բազմիցս արաբական դաշնակիցներին կոչ է արել թուլացնել Կատարի տնտեսական շրջափակումը, նշելով, որ դա դժվարացնում է տարածաշրջանում պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։