ԱՄՆ-ում օրենսդիր Բլեյք Ֆարենթհոլդը կլքի Կոնգրեսը
Международные новостиԹեխաս նահանգից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ Բլեյք Ֆարենթհոլդը, որին նախկին օգնականը մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ, անսպասելիորեն հայտարարել է հրաժարական տալու մասին, հաղորդում է «Գոլոս Ամերիկին»։
Չնայած Ֆարենթհոլդը հերքում է մեղադրանքները, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել նոյեմբերին։ Այս հայտարարությունը նա արել է մեկ շաբաթ անց այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հարցերով կոմիտեն հայտնել է, որ ստուգում է Ֆարենթհոլդի հասցեին հնչող սեռական ոտնձգության, խտրականության եւ աշխատակիցների հետապնդման մեղադրանքները։
Նրա հրաժարականը ուժի մեջ է մտել 2018 թ. ապրիլի 6-ին։ Նա առաջին անգամ ընտրվել էր 2011 թվականին։