Պայթյունի հետեւանքով 26-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց
ОбществоԱպրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի եւ որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հայկ Ս.-ն մեկ օր առաջ իրենց այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տանը փորձել է քանդել այն, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: