Իտալիայում փակվել է «Իսլամական պետության» քարոզչության համար օգտագործվող Telegram ալիքը
Международные новостиԻտալիայի փոստային ոստիկանությունը հայտնաբերել եւ փակել է Telegram մեսենջերի չաթերի ալիքը, որտեղ իտալերենով «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության քարոզչություն էր տարածվում։ Rai News 24 պորտալի տվյալներով, դրա ադմինիստրատորն ալժիրական ծագմամբ իտալացի անչափահաս է եղել։
Երիտասարդին արմատական իսլամի քարոզչություն իրականացնելու մեղադրանք է ներկայացվել։
Համաձայն հետաքննության եզրակացության, երիտասարդը իտալերեն է թարգմանել եւ տարածել ԻՊ–ի քարոզչական հաղորդագրություններ։ Հաշվի առնելով, որ մեղադրյալը անչափահաս է, նրա նկատմամբ Իտալիայում առաջին անգամ կկիրառվի ապարմատականացումը։