Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին . Արգամ Աբրահամյան
ОбществоՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ մայրեր, քույրեր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Մայրությունը հայ կնոջ համար միշտ դիտարկվել է որպես կարևորագույն առաքելություն, ինչն արդարացիորեն գնահատվել ու միշտ է գնահատվելու մեզանում:
Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին, ում ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ մեր մայրերի առօրյան ուղեկցվի բացառապես բերկրանքի, խաղաղության ու բարության զգացողություններով:
get="blank_">