Պերուում նոր խորհրդավոր գեոգլիֆներ են հայտնաբերվել
ОбществоՊերուում՝ Սեչու անապատի մոտակայքում գտնվող Նազքա լեռան վրա գիտնականները նոր գեոգլիֆներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով National Geographic-ը:
Հետազոտողներն ընդհանուր առմամբ 50 պատկեր են գտել, այդ թվում՝ մարդածին գեոգրիֆներ, ինչպես նաեւ կենդանիների եւ բնական երեւույթների պատկերներ: Գեոգլիֆների մի մասը գտնվում է Պալպա լեռան վրա՝ Նազքայից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս:
Exclusive: Massive Ancient Drawings Found in Peruvian Desert
— Cultural Heritage (@CulturalH) 8 апреля 2018 г.
"Armed with satellites and drones, archaeologists discover new Nasca lines and dozens of other enigmatic geoglyphs carved into the earth."#Archaeology #discoveryhttps://t.co/RVEXeLaNmU pic.twitter.com/y1cfAZIsi9
Գտնել գեոգլիֆները գիտնականներին օգնել են արբանյակային լուսանկարները եւ անօդաչու սարքերը: Այժ մասնագետները պարզում են պատկերների ճշգրիտ տարիքը եւ ծագումը: Համարվում է, որ դրանք ստեղծվել են Նազքա մշակույթի ներկայացուցիչների կողմից մեր դարաշրջանի 200-ից 700 թվականների միջեւ: