Չինաստանն արգելել է կրկնակի նշանակությամբ ապրանքներ արտահանումը Հյուսիսային Կորեա
Международные новостиՉինաստանն արգելել է Հյուսիսային Կորեա արտահանել էլեկտրոնիկա եւ այլ ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար, փոխանցում է AP-ն:
Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ արգելքը տարածվում է արդյունաբերական բաղադրամասերի, մետաղաձուլվածքների եւ կրկնակի նշանակությամբ այլ ապրանքների վրա, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական արտադրանքում, այնպես էլ զենքի արտադրության մեջ: